Կարևոր իրադարձություններ

Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել. «Ժամանակ»

18 Նոյեմբեր, 2017 08:49
Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել. «Ժամանակ»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է:

«Դիմել էինք նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրություն հավաքելու իրավունքից օգտվելու համար, քանի որ ներկա Սահմանադրությամբ նախատեսվում է, որ 200 հազար ստորագրությամբ դու կարող ես հանդես գալ նախաձեռնությամբ, բայց մենք ԿԸՀ-ից պատասխան ստացանք, որ օրենքը չի նախատեսում նման բան։

Ստացվում է, որ ԿԸՀ-ի համար նախ հանրաքվեն չի կայացել, եւ նոր Սահմանադրությունը չի գործում»,- շեշտեց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին