Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում. արձագանքը չի ուշանա. «Ժողովուրդ»

17 Նոյեմբեր, 2017 08:15
Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում. արձագանքը չի ուշանա. «Ժողովուրդ»

Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան:

Ու թեեւ նշանակվել է քննություն, սակայն դատապարտյալներին չեն տանում ՀՀ վերաքննիչ դատարան` իրենց կողմից ներկայացված հայցերով դատաքննությանը մասնակցելու:

Վերջիններս փորձել են ՔԿՀ ղեկավարությունից պարզել, թե ինչով է այս հանգամանքը պայմանավորված, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում նման մի հայցով նիստ է անցկացվել` առանց հայցվոր կողմի:

Ու հիմա դատապարտյալները սպասում են ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներին, եւ եթե առանց հայցվորի ներգրավվածության ընդդեմ նրա որոշում է կայացվել, ապա համապատասխան արձագանքը չի ուշանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին