Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է. նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան

15 Նոյեմբեր, 2017 12:52
«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է. նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան

Այսօր` նոյեմբերի 15-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով արտագնա նիստը:

 

Ամբաստանյալների թվում են` Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանը:
 
Նիստը դեռ չսկսած` ամբաստանյալ Արայիկ Խադոնյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն լավ չի զգում և խնդրեց տապօգնություն կանչել: Նիստն ընդմիջվեց, հրավիրվեց շտապօգնություն։
 
Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ համաձայն բժշկական տեղեկանքի՝ Արայիկ Խանդոյանը գանգատվել է գլխացավից: Նա նշեց, որ ամբաստանյալին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին