Կարևոր իրադարձություններ

Լոլիտան ալկոհոլիզմի հետ կապված հրապարակային խոստովանություն է արել

14 Նոյեմբեր, 2017 21:11
Լոլիտան ալկոհոլիզմի հետ կապված հրապարակային խոստովանություն է արել

Երգչուհի Լոլիտան իր ծննդյան օրը սադրիչ հայտարարություն է արել ալկոհոլիզմի վերաբերյալ։ Հայտնի ռուս երգչուհին, ով նոյեմբերի 14-ին տոնել է ծննդյան 54-ամյակը, խոսել է ալկոհոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին։

Լոլիտան իրեն անվանել է «ալկոհոլիկ», սակայն նշել է, որ ոչ մի վատ բան չի տեսնում պարբերաբար մի բաժակ վիսկի խմելու մեջ։ Իր խոստովանությունը նա պարզաբանել է նրանով, որ խմիչքից իրական կախվածություն ունեցողը երբեք իր մասին նման հայտարարություն չէր անի։

Նա նաև ասել է, որ երբեք չի տառապել «աստղային հիվանդությամբ» և միշտ ձգտել է վարել հասարակ, հանգիստ կյանք։ Նա կրճատել է համերգների թիվը՝ փորձելով ելույթ չունենալ ամսական 10 անգամից ավելի։

 

Լրահոս

Դիտել ավելին