Կարևոր իրադարձություններ

Խաղաղ պլան. Սաուդյան Արաբիան պահանջում է Իսրայելի միջուկային զինաթափում

14 Նոյեմբեր, 2017 19:52
Խաղաղ պլան. Սաուդյան Արաբիան պահանջում է Իսրայելի միջուկային զինաթափում

Լիբանանյան Al-Akhbar թերթը հրապարակել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հուշագիրը, որը գրվել է գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի համար։

Հուշագրում շարադրված են «սաուդական խաղաղ պլանի» մանրամասները, որը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին։

Փաստաթղթում նշվում են այն պահանջերը, որոնք երկիրն առաջադրում է Իսրայելին։

Փաստաթղթում ասվում է, որ «գոյություն չունի պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման այնպիսի բանաձև, որը հնարավոր կլինի առանց Սաուդյան Արաբիայի հավանության»։

Փաստթղթում նշվում է, որ Իսրայելը հանդիսանում է տարածաշրջանի միակ պետությունը, որը միջուկային զենք ունի, ինչը նրան առավելություն է տալիս ուժերի տարածաշրջանային հաշվեկշռում։ Համապատասխանաբար, կա՛մ պետք է թույլ է տալ թագավորությանը տնօրինելու այդպիսի զսպող գործոնի, կամ Իսրայելը պետք է դրանից զրկվի։ Այն բանից հետո, երբ այդ հարցը կարգավորվի և անցկացվի խաղաղ համաժողով, պետք է գագաթնաժողով կազմակերպել Թրամփի և հետաքրքրված պետությունների ղեկավարների մասնակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին