Կարևոր իրադարձություններ

«Տարկետում լինելու է». ԵՊՀ ուսանողները դասադուլ են սկսել` պահանջելով հանդիպել ԿԳ և Պաշտպանության նախարարների հետ

07 Նոյեմբեր, 2017 12:28
«Տարկետում լինելու է». ԵՊՀ ուսանողները դասադուլ են սկսել` պահանջելով հանդիպել ԿԳ և Պաշտպանության նախարարների հետ

Մայր բուհի ուսանողները բողոքի ակցիա են սկսել` դասադուլ անելով: Նրանք առավոտվանից հավաքվել են ԵՊՀ շենքի մոտ և կոչով դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր դեմ են ԱԺ-ում առաջին ընթեցմամբ քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, ըստ որի` ուսման շարունակականության նպատակով տարկետման իրավունքը վերացվում է:

Նրանք պահանջում են հանդիպում կազմակերպել ԿԳ նախարար  Լևոն Մկրտչյանի և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Նրանք դրա համար մինչև ժամը 13:00-ն ժամանակ են սահմանել:

Ուսանողները երթով շարժվել են դեպի «Սև շենք», որտեղ էլ ամրացրել են «տարկետում լինելու է» գրությամբ պաստառ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին