Կարևոր իրադարձություններ

«Yerevan Jazz Fest 2017»-ն եզրափակվեց Ռուբալկաբայի անմոռանալի համերգով (լուսանկարներ, տեսանյութ)

04 Նոյեմբեր, 2017 14:11
«Yerevan Jazz Fest 2017»-ն եզրափակվեց Ռուբալկաբայի անմոռանալի համերգով (լուսանկարներ, տեսանյութ)

Այս տարվա ամենաջազային իրադարձությունն արդեն, կարելի է ասել, մնաց անցյալում:

Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա  «Yerevan Jazz Fest» միջազգային փառատոնի շրջանակում, նոյեմբերր 3-ին տեղի ունեցած համերգների Գալա երեկոն: Այս անգամ հանդես եկան կուբացի անվանի դաշնակահար, «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, Վահագն Հայրապետյանի ջազ-կվինտետը և ֆրանսահայ սաքսոֆոնահար Ալեքսիս Ավագյանը:

Համերգը սկսցեց Վահագն Հայրապետյան ջազ-կվինտետի հրաշալի կատարումներով, այնուհետև նրանց միացավ Ալեքսիս Ավագյանը:

Համերգի արդեն 2-րդ հատվածում բեմ հրավիրվեց Գոնսալո Ռուբալկաբան։ Ռուբակալայի ելույթը հերթական անմոռանալի երեկոն դարձավ հայ հանդսատեսի համար: Դաշնակահարը հանդսատեսին փոխանցեց դրական, հանդարտ ակնթարրներ, որոնց մասին դեռ երկար ժամանակ կհիշեն շատերը:

«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ այստեղ եմ։ Առաջին անգամ եմ Հայաստանում, հուսով եմ` դեռ  կվերադառնամ։ Այսպիսի փառատոները դաշնակահարի համար ինքնաարտահայտվելու մեծ հնարավորություն են»,– նշեց աշխարհահռչակ երաժիշտը։

Վերջում Ռուբալկաբան կատարեց հանրահայտ «Bésame mucho»-ն և հերթական անգամ շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ բեմից:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին