Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին առանց բարդությունների կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը. «Հրապարակ»

24 Հոկտեմբեր, 2017 09:37
Առաջիկա օրերին առանց բարդությունների կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին առանց բարդությունների կհաստատվի Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ագրեմանը: Գործի «սահունությունն» ապահովել է նրա քավոր ու վաղեմի ընկեր Գագիկ Բեգլարյանը` Չոռնին: Բանն այն է, որ վերջինս ջերմ հարաբերություններ ունի վրացական էլիտայի, հատկապես նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ, որն Իվանիշվիլու շրջապատից է: Բեգլարյանը Ղարիբաշվիլու հետ մտերմացել է իր քավորի՝ Սամվել Կարապետյանի միջոցով։ Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին տրանսպորտի եւ կապի երբեմնի նախարար Գ. Բեգլարյանի որդու հարսանիքի պատվավոր հյուրերի թվում էր:

Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ապա «Հրապարակ»-ի աղբյուրն ասաց. «Անգործ չի մնա, Սերգեյը լուրջ դիվանագետ է»: Ի՞նչ պաշտոն կստանա եւ ո՞ր երկրում։ «Ասենք` էլի գրեք, մարդն էլի՞ տուժի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին