Կարևոր իրադարձություններ

Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները

21 Հոկտեմբեր, 2017 22:08
Մոսուլից Ռաքքա` ազատագրման գործողությունների կշռույթները

ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի ազատագրման հանգամանքները որոշակի առումներով լույս են սփռում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների վրա:

Թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում ահաբեկչազերծման գործողությունները ընթանում են հաստատ կշռույթներով: Երկու տարածքների վրա գործողություններին աշխուժորեն մասնակցում են քրդական զինյալ խմբավորումները: Մաքրազտման այս գործողությունները հիմնական շրջանները մաքրելով հանդերձ շատ արագ  «թայմ-աութներ» են վերցնում․ միակտուր եւ համընդհանուր ահաբեկչության արմատախիլ անելու եւ վերջնական մաքրման չեն հանգում: Չի բացառվում, որ ի վերջո դա եւս տեղի կունենա, երբ տեղայնացված այս գործողությունների սահմանափակ համաձայնությունները հանգեն ընդհանուր մեծ համաձայնության:

 

Լրահոս

Դիտել ավելին