Կարևոր իրադարձություններ

Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում

21 Հոկտեմբեր, 2017 15:55
Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում

Համապետական շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամները, երիտասարդական ՀԿ-ներ, ուսանողներ, բնակիչներ:

Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով նշել է, որ նմանատիպ շաբաթօրյակները ոչ միայն նպաստում են Երևանը մաքրելուն, այլև պարունակում են դաստիարակչական գործառույթ՝ սովորեցնելով միշտ մաքուր պահել քաղաքը:
Շաբաթօրյակով Հրազդանի կիրճը, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքներ աղբահանվել են և բերվել պատշաճ տեսքի:
Շաբաթօրյակի բոլոր մաս

 

Լրահոս

Դիտել ավելին