Կարևոր իրադարձություններ

Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհու հետ (լուսանկարներ)

21 Հոկտեմբեր, 2017 11:08
Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհու հետ (լուսանկարներ)

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը ծանր էր երկուսի համար էլ: Փիթը, սակայն, կարծես թե նոր ընկերուհի գտել իր համար, գրում են արևմտյան լրատվամիջոցները:

Նրա նոր սիրելին 21-ամյա դերասանուհի Էլլա Փերներն է:

Փիթն ու Փերներն այժմ միասին աշխատում են Սթեֆանի Դանլերի «Քաղցր դառնություն» գրքի էկրանավորման վրա: Բրեդը ֆիլմի պրդյուսերն է, իսկ Էլլան մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին: Նրանք միասին շատ ժամանակ են անցկացնում:

Հատկանշական է, որ դերասանները հանդիպել են «Մալիֆիսենտա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Էլլան մարմնավորում էր երիտասարդ Մալիֆիսենտային, իսկ Անջելինա Ջոլին` արդեն չափահասին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին