Կարևոր իրադարձություններ

Ջասինդա Արդերնը կդառնա Նոր Զելանդիայի ամենաերիտասարդ վարչապետը

19 Հոկտեմբեր, 2017 13:24
Ջասինդա Արդերնը կդառնա Նոր Զելանդիայի ամենաերիտասարդ վարչապետը

Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար 37-ամյա Ջասինդա Արդերնը կդառնա երկրի ամենաերիտասարդ վարչապետը վերջին 150 տարվա մեջ, գրում է The Independent-ը:

Նշվում է, որ Արդերնը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու իրավունք է ստացել, երբ անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո լեյբորիստները կոալիցիա են կազմել լիբերալների հետ:

Լիբերալ Կանաչ կուսակցությունը կաջակցի կոալիցիային, սակայն կառավարության մաս չի կազմի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին