Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում. ԱՄՆ ներքին անվտանգության նախարար

19 Հոկտեմբեր, 2017 13:12
Ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում. ԱՄՆ ներքին անվտանգության նախարար

Ահաբեկիչները խոշոր հարձակում են նախապատրաստում ԱՄՆ-ում: The Daily Mail-ի փոխանցմամբ` Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատանն ունեցած ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը:

«Ահաբեկչական խմբավորումները՝ լինի դա «Իսլամական պետությունը» կամ ուրիշներ, ցանկանում են իրականացնել խոշոր պայթյուն, ինչպես եղավ սեպտեմբերի 11-ին: Նրանք պատրաստվում են օգտագործել ինքնաթիռ, հետախուզությունը դրանում կասկածներ չունի»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «աներևակայելիորեն բարձր է»:

«Ահաբեկիչները շատ արագ են ամեն ինչին հարմարվում: Ահաբեկչության սպառնալիքն այժմ ամենամեծն է սեպտեմբերի 11-ից ի վեր»,- հավելել է Դյուքը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին