Կարևոր իրադարձություններ

Սիրիացի պաշտոնյան Թուրքիայի ներխուժումը Իդլիբ «լկտի հարձակում» է անվանել

19 Հոկտեմբեր, 2017 11:14
Սիրիացի պաշտոնյան Թուրքիայի ներխուժումը Իդլիբ «լկտի հարձակում» է անվանել

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ տարածաշրջանում  Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով վնաս է հասցվում  Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

«Mynet» լրատվամիջոցը, հղում անելով սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ այդ մասին սիրիացի պաշտոնյան հայտարարել է իշխող «Բաաս» կուսակցության պաշտոնյանների հետ հանդիպման ժամանակ:

Միքդադն անդրադարձել է նաև Թուրքիայի զինուժի կողմից սիրիական Իդլիբ քաղաքում սկսած ռազմական օպերացիայի հարցին՝ ասելով. Ս
իրիայի անկախության և անվտանգության դեմ ուղղված լկտի հարձակում է եղել: Չնայած Թուրքիայի ղեկավարության  պնդումներին՝ պաշտոնական Անկարայի քայլերը հակասում են Աստանայի բանակցություններին և վերջիններիս վերաբերյալ համաձայնեցված կետերին»:

Նա նաև ընդծել է, թե ինչքան կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը Սիրիայի համար: Միքդադի խոսքերով՝ Սիրիան կտրականապես մերժում է ցանկացած քայլ, որով կխախտվի  Իրաքի տարածքային ամբողջականությունը: Եվ այն քայլերը, որոնք Իրաքի կառավարության կողմից իրականացվելու են  երկրի անկախությունը  պահպանելու ուղղությամբ, ստանալու են  Սիրիայի աջակցությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

 

Լրահոս

Դիտել ավելին