Կարևոր իրադարձություններ

Երևանում կկայանան Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցությունները

18 Հոկտեմբեր, 2017 20:37
Երևանում կկայանան Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցությունները

Հայաստան հոկտեմբերի 20-ին կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
 

Լրահոս

Դիտել ավելին