Կարևոր իրադարձություններ

Բլեք Չայնան դատական հայց է ներկայացրել Քարդաշյանների ընտանիքի դեմ

18 Հոկտեմբեր, 2017 19:52
Բլեք Չայնան դատական հայց է ներկայացրել Քարդաշյանների ընտանիքի դեմ

Բլեք Չայնան լքել է իր երեխայի հորը, սակայն դրանով նրա շփումը Ռոբ Քարդաշյանի հետ չի ավարտվել։ Այժմ նրանք շփվում են դատարանի միջոցով։ Բանն այն է, որ Բլեք Չայնան նրա և Ռոբի ողջ ընտանիքի դեմ դատական հայց է ներկայացրել։

Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելին մեղադրում է նրան ընտանեկան բռնության, իսկ նրա ընտանիքին՝ զրպարտության մեջ։ Քարդաշյանների ընտանիքն իբրև թե ստահոդ տեղեկատվություն է տարածում Չայնայի մասին սոցցանցերում, իսկ դա ազդում է նրա սեփական՝ «Ռոբ և Չանյա» ռեալիթի շոուի հաջողության վրա։

Դատական քաշքշուքները դեռևս արդյունք չենք տվել, Քարդաշյանները հերքում են մեղադրանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին