Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում կունենան

18 Հոկտեմբեր, 2017 15:57
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում կունենան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը մոտ ժամանակներս հանդիպում կունենան ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ` Մամեդյարովը նման հայտարարություն է արել Բաքվում լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշվում է, որ հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ:

«Մոտ ժամանակներս նախատեսվում է արտգործնախարարների հանդիպում: Դեռ հայտնի չէ` որ քաղաքում»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է լինեն «ինտենսիվ և առարկայական»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին