Կարևոր իրադարձություններ

«Երբ պատկերացնում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահ»

18 Հոկտեմբեր, 2017 14:18
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
«Երբ պատկերացնում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահ»

Երբ պատկերացնում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահ ակամայից հիշում եմ Վիլհելմ Նվաճողի ծոռ Հենրիխ Պլանտագենետին: Նա միաժամանակ և՛ Անժուի կոմսն էր և Անգլիայի թագավորը: Բացի այդ նրան էր պատկանում Աքվիտանիա դքսության մի մասը, որը նա ստացել էր որպես օժիտ: Այսինքն չնայած Հենրիխը Անգլիայի թագավորն էր, բայց վասալական կախվածության մեջ էր գտնվում Ֆրանսիայի թագավորից, քանի որ Անժուի կոմսը վերջինիս վասալն էր՝ ըստ ֆեոդալական աստիճանակարգության: Հիմա Սաակաշվիլին էլ, եթե դառնա Ուկրաինայի նախագահ, միևնույնն է շարունակելու է Վրաստանում հետախուզման մեջ մնալ, քանի որ այդ երկրի օրենքների համաձայն ներկայիս իշխանությունների կարծիքով Վրաստանի նախագահի պաշտոնում գործել է մի շարք հանցագործություններ:

Կամ նույնիսկ կարող ենք հիշել Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենին, որը և՛ Սիցիլիայի թագավորն էր և՛ Գերմանիայի կայսրը:

Չգիտեմ հետաքրքիր աշխարհում ենք ապրում, միգուցե Սաակաշվիլին 21-րդ դարի Չե Գևարա՞ն է, ի՞նչ իմանաս մինչև չիմանաս:

 

Լրահոս

Դիտել ավելին