Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի խոստումից անցել է ինը և կես տարի. կառավարության անդամները խոստովանում են` խոստումը չի կատարվի. «Ժողովուրդ»

18 Հոկտեմբեր, 2017 10:18
Սերժ Սարգսյանի խոստումից անցել է ինը և կես տարի. կառավարության անդամները խոստովանում են` խոստումը չի կատարվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում  առանց հստակ ժամկետների սահմանման նշված է, թե անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը՝ այն փոխարինելով նոր հզորություններով: Սակայն երեկ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ»:

Դիտարկմանը, թե կառավարությունը չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքել է. «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը եւ կառավարության դիրքորոշումը»: Այս ամենը, սակայն, հետաքրքրական է մեկ այլ իրողության համատեքստում. դեռ 2008թ. Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, թե Հայաստանն առաջիկա ամիսներին սկսելու է նոր ատոմակայան կառուցել: Անցել է ինը եւ կես տարի, բայց ատոմակայանն այդպես էլ չկա, եւ կառավարության անդամները խոստովանում են, որ միգուցե այն ընդհանրապես չկառուցվի»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին