Կարևոր իրադարձություններ

Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը կամ, որ նույնն է, «խոզագրիպը». «ՀԺ»

18 Հոկտեմբեր, 2017 09:02
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը կամ, որ նույնն է, «խոզագրիպը». «ՀԺ»

Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը: Դա հայտնի «խոզագրիպն» է:

«Դեռեւս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ եւ մետապնեւմովիրուսներ: Դրանք հիմնականոմ առաջացնում են գրիպանման երեւույթներ, ունեն հարաբերականորեն թեթեւ ընթացք»,- «ՀԺ»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը եւ կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատել է մասնագետը:

Նրա խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին