Կարևոր իրադարձություններ

Կոնվերս բանկից գողությունը կատարվել է ՊՆ համարանիշներով ավտոմեքենայով. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

18 Հոկտեմբեր, 2017 08:15
Կոնվերս բանկից գողությունը կատարվել է ՊՆ համարանիշներով ավտոմեքենայով. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին «Կոնվերսբանկից» կատարված կողոպուտի գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ ձերբակալվածներից Աշոտ Մանուկյանը կասկածվում է նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՊՆ Ն զորամասերից մեկի սպային պատկանող ավտոմեքենայի ՊՆ 01 28 Մ պետհամարանիշը գողանալու մեջ: ՊՆ պետհամարանիշը նրան հարկավոր է եղել անարգել երթեւեկելու համար:

Բանն այն է, որ ճանապարհային ոստիկանները ՊՆ պետհամարանիշով մեքենաներին չեն կանգնեցնում եւ չեն ստուգում. այդ իրավունքը տրված է ռազմական ոստիկանությանը: «Ժողովուրդ» նաեւ հայտնի դարձավ, որ հենց այդ պատճառով էլ ՊՆ-ից արդեն որերորդ անգամն է՝ պետհամարանիշներ են գողանում, եւ դրանք հայտնաբերվում են հանցագործությունները բացահայտելու ընթացքում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին