Կարևոր իրադարձություններ

« Իրանն իր քթի տակ չի հանդուրժի անկախ Քրդական պետություն »

17 Հոկտեմբեր, 2017 14:19
Հեղինակ՝ Ռոբերտ Անտոնյան
«  Իրանն իր քթի տակ չի հանդուրժի անկախ Քրդական պետություն  »

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, իրաքյան ուժերը ներխուժեցին Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքը, որը գտնվում է իրաքյան քրդերի վերահսկողության տակ, և շատ կարճ ժամանակամիջոցում վերահսկողության տակ առան այն: Ակնհայտ է, որ իրաքյան բանակն իր ուժերով չէր կարող հաջողությամբ իրականացնել այդ ռազմագործողությունը, և դրան մասնակից են դարձել Իրանի հատուկ ռազմական նշանակության ուժերը՝ այսպիսով պատասխանելով Իսրայելին, որ Իրանն իր քթի տակ չի հանդուրժի անկախ Քրդական պետություն: Մի բան ակնհայտ է, որ այս ռազմական ակցիան բերելու է նոր արյունալի հակամարտության, և քրդերն իրենց անկախության ճանապարհին դեռ լուրջ փորձություններ պետք է հաղթահարեն:

 

Լրահոս

Դիտել ավելին