Կարևոր իրադարձություններ

«Հայկական կողմը բանակցությունների ընթացքում խոսել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների ի կատար ածման անհրաժեշտության մասին»

17 Հոկտեմբեր, 2017 13:59
Հեղինակ՝ Գրիգոր Սաղաթելյան
«Հայկական կողմը բանակցությունների ընթացքում խոսել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների ի կատար ածման անհրաժեշտության մասին»

Շատ կարևոր է,որ հայկական կողմը բանակցությունների ընթացքում խոսել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների ի կատար ածման անհրաժեշտության մասին։ Դա այն է,ինչին հայաստնաը պնդում էր ապրիլյան պատերազմից հետո։ Այն,որ բուն բանակցությունների վերաբերյալ կողմերը շատ բան չեն խոսել,գալիս է ամրագրելու,որ հետայսու էլ կողմերը ավելի շատ կենտրոնանալու են հենց այս եզրույթի վրա։ Սա բանակցային լեզվով որ խոսենք,իհարկե առաջընթաց չի նշանակում բանակցություններում,բայց տվյալ պահին սա Հայաստանի համար սկզբունքային դիրքորոշում է,որի վերաբերյալ մինչ այս հանդիպումը կասկածներ ունեին հայկական վերլուծական շրջանակներում։ Առ այն,որ Սարգսյանը համաձայնվելով հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ որոշակի կասկածներ էր առաջացրել մասնավորպաես հենց հայկական լրատվական տիրույթում,նույնպես օդից չէր վերցված։ Սակայն նախագահը երեկ շվեյցարիայի հայ համայքնի հետ հանդիպման ժամանակ հստակորեն ընդգծել է,որ հայաստանը երբեք չի ստորագրի մի փաստաթղթի տակ,որով Ղարաբաղը հայտնվում է ադրբեջանի կազմում։ Ըստ Սարգսյանի,Ադրբեջանի նախագահն էլ հստակ հասկանում է,որ խնդիրը իրականում շատ բարդ է ու էպես շահագրգռված է,որպեսզի սահմանային միջադպերե տեղի չունենա,որպեսզի զոհեր չլինեն։ Ի դեպ առաջին անգամն է,որ Սարգսյանը խոսում է նաև իյչ-որ ձևաչափով Ադրբեջանի նաագահի պատրաստակամության մասին,խնդրի կարգավորման հարցում լուծումներ գտնելու առումով։ Այնպես որ,հուսանք,որ այս անգամ գոնե կողմերը ի վիճակի կլինեն ապահովել մի այնպիսի գոծիքակազմ,որտեղ զոհերի ու վիրավորների մասին մենք լսենք հնարավորինս ուշ,իսկ որ ավելի լավ է,այլևս վերջ տրվի այդ երեևույթին։ Այդ դեպքում միգուցե վստահության մթնոլորտ ձևավորվի,որը արդեն քաղաքական լուծման համար պարարտ հող նախապատրաստի։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին