Կարևոր իրադարձություններ

«Սևանի մայրուղու վրա` ասֆալտին, հենց մեքենաների ակերի կողքը էդ հնդկաձավարը փռել էին չորանալու»

09 Հոկտեմբեր, 2017 11:08
Հեղինակ՝ Վահրամ Միրաքյան
«Սևանի մայրուղու վրա` ասֆալտին, հենց մեքենաների ակերի կողքը էդ հնդկաձավարը փռել էին չորանալու»

Մեզ մոտ միֆ կա, թե մեր գյուղական մթերքը էկոլոգիապես մաքուրա։ Երևի որոշ դեպքերում ճիշտա էդ միֆը, բայց շատ «որոշ դեպքերում»։

Երեկ էքսպոյում տեսա ծովագյուղցիք հպարտությամբ իրենց հնդկաձավարի հացն էին վաճառում։ Դեռ մի կողմ, որ էդ հացում հնդկաձավարը մի 20% էր (Арутюн-ը բացահայտեց)։ Բայց ավելի կարևորը էն է, որ մի քանի շաբաթ առաջ Դիլիջանից գալուց Սևանի մայրուղու վրա, ասվալտին, հենց մեքենաների ակերի կողքը էդ հնդկաձավարը փռել էին չորանալու։

Նորից կրկնեմ, մայրուղուն, ասվալտի վրա հնդկաձավար էին չորացնում, հենց էն իրենց սուպերմարկետի հակառակ մայթին։

Հետո էլ ասում են տեղական էլկոլոգիապես մաքուր հնդկաձավար։ Չէ մի չէ, մաքուր։

Նույն անգրագետ ու անփույթ վիճակն է շատ այլ գյուղական մթերքների ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին