Կարևոր իրադարձություններ

Փոխվել է Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը

06 Հոկտեմբեր, 2017 20:00
Փոխվել է Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վալերի Գևորգյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Իվան Ավանեսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վալերի Գևորգյանին նրա գործունեության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին