Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Արցախում. ավտոմեքենան գլորվել է ձորը, ուղևորը տեղում մահացել է

25 Սեպտեմբեր, 2017 11:04
Ողբերգական դեպք Արցախում. ավտոմեքենան գլորվել է ձորը, ուղևորը տեղում մահացել է

Սեպտեմբերի 22-ին՝ 14:00-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ճոխտ աղբյուր» կոչվող տեղամասի անտառամիջյան ճանապարհին:

Ճարտար քաղաքի բնակիչ 1955թ. ծնված Գ. Մ-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ-53» ավտոմեքենան, հետընթաց գլորվել է ձորը:

Պատահարի հետևանքով ուղևորը, նշված քաղաքի բնակիչ 1985թ. ծնված Կ.Ա-ն, տեղում մահացել է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին