Կարևոր իրադարձություններ

ՁԻԱՎ-ի դեմ պայքարում գրանցվել է մեծ հաղթանակ

24 Սեպտեմբեր, 2017 18:40
ՁԻԱՎ-ի դեմ պայքարում գրանցվել է մեծ հաղթանակ

ՁԻԱՎ հիանդության համաճարակը վերացնելու պայքարում իրականացվել է մի մեծ ու կարեւոր քայլ: Կնքվել է գործարք, որը թույլ է տալիս Աֆրիկայի ամենաաղքատ բնակչությանը չնչին գումարով հատկացնել այս հիվանդության դեմ կիրառվող ամենաժամանակակից ու ամենաթանկ դեղամիջոցը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը: 
ՁԻԱՀ’ իմունաքաղց հիվանդության համաճարակը լիովին վերացնելու պայքարում գրանցվել է կարեւոր մի հաղթանակ: Հիվանդության դեմ կիրառվող դեղամիջոցներն Աֆրիկայի աղքատ երկրների հիվանդներին այսուհետ կհատկացվի տարեկան 75 դոլար վճարով: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարություն հրապարակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ:


Ինչպես ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Իմունաքաղցի դեմ պայքարի հարցերով կազմակերպության գլխավոր տնօրեն Մայքըլ Սիդիբեյն է ասում, այս երկրներին նման ցածր գներով դեղամիջոցներ հատկացնելու որոշումը մեծապես կբարելավի իմունաքաղցի դեմ պայքարը, դրա որակը եւ ավելի հասանելի կլինի մարդկանց համար:

Աֆրիկյան երկրներին այս դեղամիջոցը հասանելի դարձնելու գործում մեծ դեր է ունեցել Բիլ եւ Մելինդա Գեյթս հիմնադրամը, որը, կնքելով պայմանագիր հնդկական դեղագործական երկու ընկերությունների հետ, ՁԻԱՎ-ի դեմ պայքարող դեղամիջոցները հասանելի կդարձնի աղքատ մոտ 37 միլիոն մարդու:

Ինչպես Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Աարոն Մոթսոալեդին է ասում, աշխարհում դեղերի շարունակ աճող գները չպիտի կրճատեն դրանցից օգտվողների թիվը: Եվ պիտի ամեն ինչ արվի, որ բուժօգնության հարցում, գոնե, բոլորն ունենան հավասար հնարավորություններ:

DTG-ն այն դեղամիջոցների համադրության գլխավոր տարրն է, որը մինչ այժմ հասանելի է եղել միայն հարուստ երկրների համար:

Անգլիայի բժշկագիտության կենտրոնի ղեկավար Դեյմ Սալլի Դեյվիսն ասում է, թե այն ամենաարդյունավետ միջոցն է, ունի ավելի քիչ կողմնային ազդեցություններ, եւ հիվանդությունն էլ ավելի քիչ է ձեռք բերում դիմադրողականություն այս դեղամիջոցի նկատմամբ:

Ասենք, որ տարեկան 75 դոլարն ավելի փոքր գումար է, քան այն գումարը, որը նույն նպատակի համար ծախսվում է ԱՄՆ-ում մեկ օրվա համար:

Նման էժանացված գներով դեղամիջոցը նշանակում է, որ այն ՁԻԱՎ-ի դեմ պայքար կծավալի աշխարհով մեկ:
Աշխարհի ամենակարիքավոր երկրներում իմունաքաղցով ու այս հիվանդության հարուցիչով վարակված անձինք երբեք չէին մտածի, որ այս փրկիչ դեղն այսքան շուտ հասանելի կդառնար իրենց համար:

 

Լրահոս

Դիտել ավելին