Կարևոր իրադարձություններ

«Ինձ համար հպարտություն էր՝ առաջարկ ստանալ «Բարսելոնայից»». Ֆիլիպե Կոուտինիո

19 Սեպտեմբեր, 2017 19:07
«Ինձ համար հպարտություն էր՝ առաջարկ ստանալ «Բարսելոնայից»». Ֆիլիպե Կոուտինիո

Բրազիլացին միանգամից հավելեց, որ մերսիսայդյան ակումբում խաղալը նույնպես պատիվ է: Ֆիլիպե Կոուտինիոն վստահեցրել է, որ ամբողջովին կենտրոնացած է «Լիվերպուլի» վրա:

«Այո, ինձ հետաքրքրել էր «Բարսելոնայի» առաջարկը, բայց հիմա ես կենտրոնացած եմ նրա վրա, որպեսզի հաջող մրցաշրջանն անցկացնեմ «Լիվերպուլում» և Բրազիլիայի հավաքականում:

Ինձ համար հպարտություն էր՝ առաջարկ ստանալ «Բարսելոնայից», բայց «Լիվերպուլի» կազմում խաղալը նույնպես պատիվ է: Ես միշտ հարգել եմ այս ակումբը և նրա երկրպագուներին»,- ասել է Կոուտինիոն ESPN Brasil-ին:

Ամռանը «Բարսելոնան» կատարեց Կոուտինիոյին ձեռք բերելու մի քանի փորձ: Մամուլում խոսվում էր 160 մլն և նույնիսկ 200 մլն եվրոյի մասին, սակայն «Լիվերպուլը» մերժեց բոլոր առաջարկները:

Սեպտեմբերի 16-ին Կոուտինիոն անցկացրեց 2017-18թթ. մրցաշրջանում իր առաջին խաղը «կարմիրների» կազմում:

 

Լրահոս

Դիտել ավելին