Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին Կիևում նախագահական նստավայրի դիմաց պահանջում է իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնք թույլ են տվել Պորոշենկոյին զրկել իրեն քաղաքացիությունից (լուսանկարներ)

19 Սեպտեմբեր, 2017 15:07
Սաակաշվիլին Կիևում նախագահական նստավայրի դիմաց պահանջում է իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնք թույլ են տվել Պորոշենկոյին զրկել իրեն քաղաքացիությունից (լուսանկարներ)

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան ժամանել է Կիև: Այդ մասին գրում է pravda.com.ua-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` նա ժամանել է նախագահական նստավայր, որտեղ պահանջում է իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնք թույլ են տվել նախագահ Պյոտր Պորոշենկոյին զրկել իրեն քաղաքացիությունից:

«Ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, որ դատարան դիմեմ: Նրանք հրաման են ստորագրել, բայց ինձ ոչ մի փաստաթուղթ չեն տվել, որով ես կկարողանամ գնալ դատարան»,- նշել է նա:

 Սաակաշվիլիի խոսքով` փաստաթղթերը ստանալու խնդրանքով նախագահական են մտնելու իր փաստաբանները:



 

Լրահոս

Դիտել ավելին