Կարևոր իրադարձություններ

ԱԺ կայքում ինչ-որ բան տեղադրել-չտեղադրելը «նախընտրությունների» հարց է. Արա Բաբլոյանի ստորագրությունը չկա. «Հրապարակ»

16 Սեպտեմբեր, 2017 09:47
ԱԺ կայքում ինչ-որ բան տեղադրել-չտեղադրելը «նախընտրությունների» հարց է. Արա Բաբլոյանի ստորագրությունը չկա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կայքում ԱԺ նախկին նախագահների լուսանկարներին կից զետեղված էին նաեւ նրանց ստորագրությունները: ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանի լուսանկարի տակ նրա ստորագրությունը չկա: ԱԺ հանրային կապերի վարչության պետը մեր հարցին պատասխանեց, թե «նախընտրության հարց է»։ Պարզվում է՝ ԱԺ կայքում ինչ-որ բան տեղադրել-չտեղադրելը «նախընտրությունների» հարց է։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ նախընտրության՝ ԱԺ նախագահի՞, թե՞ հանրային կապերի վարչության պետի։ Մինչդեռ անցյալում «նախընտրության» հարց չէր՝ տեղադրում էին, եւ վերջ։
 
Ավելին՝ 2014-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ նախագահի լուսանկարը փոխվել էր, սակայն Գալուստ Սահակյանի լուսանկարի տակ մի կարճ պահ դեռ Հովիկ Աբրահամյանի ստորագրությունն էր մնացել: Վրիպակը շտկվեց, եւ նոր նկարի տակ նոր ստորագրություն դրվեց: Ի դեպ, նշենք նաեւ, որ թե՛ Աբրահամյանը, թե՛ Սահակյանը հայատառ են ստորագրում: Գուցե պրն․ Բաբլոյանի ստորագրությունը չզետեղելու պատճառը դա՞ է»։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին