Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԱՄՆ-ը կրկին դարձել Է աշխարհի ամենաթանկ բրենդը

13 Հոկտեմբեր, 2015 22:16
ԱՄՆ-ը կրկին դարձել Է աշխարհի ամենաթանկ բրենդը

Երկրների թվում աշխարհի ամենաթանկ բրենդը դարձել Է ԱՄՆ-ը՝ հսկայական տարբերությամբ առաջ անցնելով Չինաստանից այն դեպքում, երբ Ռուսաստանը եւ Ուկրաինան տեղ են զբաղեցրել վերջին տարվա ընթացքում զարգացման վատագույն դինամիկան ունեցող երկրների հնգյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Brand Finance ընկերության մամուլի տեղեկագրում:

Ընկերությունը ԱՄՆ-ի բրենդի արժեքը գնահատել Է 19,7 տրիլիոն դոլար: Գնահատականը ներառում Է բազմազան ցուցանիշներ, ներառյալ ՀՆԱ-ն, ներդրումային գրավչությունը, բիզնես-կլիման եւ այլն: Բացի ամերիկյան տնտեսության մասշտաբից, հետազոտության հեղինակներն առանձնացնում են իրացման հսկայական շուկան ԱՄՆ-ում, որի մասնակիցները պատրաստ են հավելյալ վճարել "Made in USA" պիտակով ապրանքների համար, ինչպես նաեւ բազմաթիվ ընկերությունների առկայությունը, որոնք ինքնին թանկարժեք բրենդներ են. դրանց թվում են, մասնավորապես, Disney-ը, Apple-ը եւ Coca-Cola-ն:

Չինաստանը, որը բրենդի արժեքով երկրորդն Է աշխարհում, անցած տարի կորցրել Է արժեքի 1 տոկոսը եւ այժմ 6,31 տրիլիոն դոլար Է գնահատվում մեկ տարի առաջվա 6,35 տրիլիոն դոլարի դիմաց: Դա կապված Է երկրի տնտեսության տեմպերի դանդաղման, ինչպես նաեւ աշխարհում հումքի գների անկման հետ:

Մինչդեռ հումքային ապրանքների արժեքի նվազումը ամենից ավելի հարվածել Է արտահանողներին, օրինակ՝ Կանադային եւ Ավստրալիային: Նրանց բրենդներն Էժանացել են համապատասխանաբար 8 տոկոսով եւ 10 տոկոսով, բայց մնացել են թոփ-10-ում:

Երկրների թվում աշխարհի ամենաթանկ բրենդների հնգյակում նաեւ տեղ են գտել Գերմանիան (4,17 տրլն դոլար, մինուս 4 տոկոս), Մեծ Բրիտանիան (3,01 տրլն դոլար, պլյուս 6 տոկոս) եւ Ճապոնիան (2,54 տրլն դոլար, պլյուս 3 տոկոս): Առաջին տասնյակի երկրների թվում առավել տպավորիչ աճ Է ցուցաբերել Իտալիան (պլյուս 32 տոկոս), որն այժմ վարկանիշում 7-րդ հորիզոնականն Է զբաղեցնում 2,14 տրլն դոլար ցուցանիշով:

Բրազիլիան լքել Է առաջին տասնյակը՝ իջնելով 11-րդ հորիզոնական. նրա բրենդն ընկել Է 17 տոկոսով՝ մինչեւ 1,17 տրլն դոլար: Երկրի խնդիրներին, բացի Էժան հումքից, ավելացել են կոռուպցիոն սկանդալը՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, տնտեսության անկումը եւ առաջին կիսամյակում 500 հազար աշխատատեղերի կորուստը: Նույնիսկ անցյալ տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չկարողացավ համաշխարհային ասպարեզում բարձրացնել երկրի իմիջը, թեեւ Բրազիլիան հույս ունի շտկել դրությունը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում, որը կայանալու Է 2016 թվականին:

Ռուսաստանն «Էժանացել Է» 31 տոկոսով՝ մինչեւ 810 մլրդ դոլար, եւ այժմ զբաղեցնում Է միայն 18-րդ դիրքը: Անցյալ տարի այն 12-րդ տեղում Էր, երբ Ռուսաստանի բրենդի արժեքը գնահատվում Էր 1,18 տրլն դոլար: Երկրի բրենդի արժեքի վրա ազդել Է Սիրիայի հակամարտությանը նրա մասնակցությունը եւ Մոսկվայի դերակատարության ոչ միանշանակ գնահատականն ՈՒկրաինայի հակամարտության հարցում, նշում են Brand Finance-ում:

Դրա հետ մեկտեղ ուկրաինական բրենդի արժեքն ընկել Է աշխարհի բոլոր երկրների շրջանում առավելագույն տեմպերով՝ 45 տոկոսով՝ մինչեւ 44 մլրդ դոլար:

Աճի առաջատարը դարձել Է Իրանը. նրա բրենդի արժեքն աճել Է 59 տոկոսով՝ մինչեւ 159 մլրդ դոլար՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջողությունների եւ պատժամիջոցների չեղարկման հեռանկարների ֆոնին: Կուբան, որը նույնպես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղին Է բռնել, դեռ չի մտել վարկանիշի թոփ-100, սակայն վերլուծաբանները վստահություն են հայտնել, որ դա տեղի կունենա արդեն 2016 թվականին:

Զարգացման լավագույն դինամիկա ունեցող երկրների հնգյակում Իրանի կողքին են աֆրիկյան չորս երկրներ՝ Կամերունը, Տանզանիան, Քենիան եւ Զամբիան:

Երկրների թվում բրենդների կայունության առանձին վարկանիշում (որում հաշվի չի առնվում տնտեսության մասշտաբը) առաջին տեղն զբաղեցնում Է Սինգապուրը՝ 100 հնարավորից 88 կետ գնահատականով: Կոռուպցիայի գծով ինդեքսում երկիրն առաջին տեղն Է զբաղեցրել Ասիայում եւ յոթերորդը՝ աշխարհում. նաեւ հետազոտության հեղինակները նշում են բնապահպանական բարձր սանդարտները, որակյալ կրթությունը եւ զբոսաշրջության ակտիվ զարգացումը:

Երկրորդ տեղը կիսում են Շվեյցարիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (84,9 կետ), նրանց հաջորդում են Ֆինլանդիան (85,7 կետ) եւ Նոր Զելանդիան (85,6 կետ), հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին