Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ամենաանհյուրընկալ երկրների վարկանիշում 136-րդն է. Passport Index

13 Սեպտեմբեր, 2017 18:44
Հայաստանն ամենաանհյուրընկալ երկրների վարկանիշում 136-րդն է. Passport Index

Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Թուրքմենստանը գլխավորել են ամենաանհյուրընկալ երկրների ցուցակը։ Passport Index պորտալի վարկանշային աղյուսակի համաձայն՝ այդ պետություններն առանց վիզա մուտքի համաձայնագրեր չունեն։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անգոլան, որն առանց վիզա մուտք է տրամադրում միայն Նամիբիայի զբոսաշրջիկներին։ Երրորդ հորիզոնականում Բութանն է, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքը և Լիբիան, որոնք իրենց մոտ առանց վիզայի թողնում են 3 երկրների ճանապարհորդների։ Աղյուսակում ընդգրկված են 198 երկրներ։

Հայաստանը, որը թույլատրում է առանց վիզայի այց 133 երկրների քաղաքացիներին, զբաղեցրել է 136-րդ հորիզորականը։ Ռուսաստանը վարկանիշում 83-րդն է՝ թույլատրելով առանց վիզայի մուտք 42 պետությունների քաղաքացիներին։

Ավելի վաղ կազմվել էր ամենահյուրընկալ երկրների ցուցակը, որում ներառվել են Կոմորյան կղզիները, Կոդ դ՝Իվուարը, Մադագասկարը, Մալդիվները և այլ պետություններ, որոնք չեն սահմանափակում մուտքն իրենց տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին