Կարևոր իրադարձություններ

Մինչև 2019թ. ԵՄ-ն նոր անդամներ չի ընդունի. Յունկեր

13 Սեպտեմբեր, 2017 17:45
Մինչև 2019թ. ԵՄ-ն նոր անդամներ չի ընդունի. Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մինչև 2019թ. ԵՄ-ն նոր անդամներ չի ընդունի, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Այս Հանձնաժողովի և այս Խորհրդարանի լիազորություների ժամանակ (մինչ 2019 թվականը) ընդլայնում չի լինի։ Ոչ մի թեկնածու դեռևս պատրաստ չէ։ Սակայն հետագայում ԵՄ-ում կհաշվվի ավելի քան 27 երկիր»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ բացառելով Թուրքիայի անդամակցությունը:

Յունկերի խոսքով` անդամակցության թեկնածու երկրները պետք է բացարձակ առաջնահերթություն դարձնեն օրենքի գերակայությունը, արդարադատությունը, մարդու իրավունքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին