Կարևոր իրադարձություններ

Ավստրալացին 10 օր առաջ հերթ է կանգնել Apple-ի խանութի մոտ` նոր iPhone-ն առաջինը գնելու համար

12 Սեպտեմբեր, 2017 13:19
Ավստրալացին 10 օր առաջ հերթ է կանգնել Apple-ի խանութի մոտ` նոր iPhone-ն առաջինը գնելու համար

Apple ընկերության iPhone-ի նոր մոդելն առաջինը գնելու համար Մազեն Կոռուչեն արդեն 10 օր է՝ հերթ է կանգնել Սիդնեյ քաղաքում Apple-ի պաշտոնական խանութի մոտ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` հավանաբար նոր iPhone-ը կներկայացվի այսօր, իսկ վաճառքի կհանվի սեպտեմբերի 22-ից:

20-ամյա Կոռուչեն վստահ է, որ նոր սմարթֆոնն այնքան լավն է լինելու, որ դրան հաստատ արժեր փողոցում 10 օր շարունակ սպասել: Նրան նույնիսկ 50.000 դոլար են առաջարկել իր տեղը զիջելու համար, սակայն չի համաձայնել:

Երիտասարդը պատմել է, որ տեղը չկորցնելու հարցում իրեն օգնում են 2 ընկերները, որոնք գիշերն իր փոխարեն կանգնում են խանութի կողքին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին