Կարևոր իրադարձություններ

Աբրահամյանների և Գրիգորյանի ԱԳԼՃԿ-ները տուգանվել են, Ծառուկյանինը՝ չի էլ ստուգվել. «ՀԺ»

09 Սեպտեմբեր, 2017 09:30
Աբրահամյանների և Գրիգորյանի ԱԳԼՃԿ-ները տուգանվել են, Ծառուկյանինը՝ չի էլ ստուգվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԻ նախարարությունը ստուգումներ է իրականացրել թվով 45 գազալցակայանում եւ հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար 45 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է տուգանք:

Արձանագրություններ են կազմվել եւ 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է ՀՀ ԱԻՆ հրդեհների հավառման, վերլուծության եւ հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Արձանագրություններ են կազմվել եւ 2 միլիոն դրամից ավել (2 մլն 20 հազար դրամ) տուգանք է նշանակվել: Բոլոր օբյեկտներում էլ տուգանքներ եղել են: Հիմնականում հակահրդեհային խախտումների համար է արվում»,-ասել է Հայրապետյանը:
Պաշտոնյան նշել է, որ մինչեւ տարեվերջ նախապես պլանավորված բոլոր գազալցակայաններում ստուգումներն ավարտված կլինեն:

Տուգանված ԱԳԼՃԿ-ների շարքում են, օրինակ, «Հովան-Լիան գրուպ», «Դալար գազ», «Մայ-արգ» ՍՊԸ-ները, որոնց հիմնադիրների կազմում են Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը եւ եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը:

Տուգանվածների թվում է նաեւ «Արա եւի Այծեմնիկ» ԲԲԸ-ի գազալցակայանը, որը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:

Նախարարության պաշտոնական կայքում ներկայացված եւ 2017թ. ստուգման ենթակա օբյեկտների ցանկում Գագիկ Ծառուկյանի «Մուլտի լեոն» գազալցակայանները ներառված չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին