Կարևոր իրադարձություններ

Արքայազն Հարրին պապարացիներին մեղադրել է արքայադուստր Դիանային օգնություն ցույց չտալու մեջ

23 Օգոստոս, 2017 22:12
Արքայազն Հարրին պապարացիներին մեղադրել է արքայադուստր Դիանային օգնություն ցույց չտալու մեջ

Արքայազն Հարրին արքայադուստր Դիանայի ավտոմոբիլը հետապնդող լուսանկարիչներին մեղադրել է Փարիզում ավտովթարի վայրում իր մորն օգնություն ցույց չտալու մեջ: Այս մասին արքայադստեր կրտսեր որդին հայտարարել է BBC-ի Diana, 7 Days («Դիանա, 7 օր») ծրագրում, որը եթեր կտրվի օգոստոսի 27-ին: Ծրագրից հատվածներ են ցուցադրվել օգոստոսի 23-ին:

«Նա ստացել է գլխի շատ ծանր վնասվածք, բայց նա ողջ է եղել՝ գտնվելով հետին նստոցին, և այդ մարդիկ, որոնց գործողություններն են դարձել վթարի պատճառը, փոխանակ օգնություն ցույց տալու, լուսանկարել են նրան մահանալիս: Իսկ այնուհետև այդ լուսանկարները հայտնվել են այդ երկրում նորությունների բաժիններում»,- ասել է արքայազնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին