Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում հավելյալ հարկ կսահմանեն խոշոր ձեռնարկությունների համար

23 Օգոստոս, 2017 22:49
Ֆրանսիայում հավելյալ հարկ կսահմանեն խոշոր ձեռնարկությունների համար

Ֆրանսիայի կառավարությունը միաժամանակ մի քանի տարբերակներ է դիտարկում խոշոր ձեռնարկություններից հարկ գանձելու համար՝ նպատակ ունենալով փոխհատուցել միլիարդավոր եվրոների ծախսերը, որոնց առաջ կարող է կանգնել կառավարությունը 3 տոկոսանոց դիվիդենտներն անօրինական ճանաչելու դեպքում:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, դիտարկվում է ձեռնարկությունների կողմից վճարվող սոցիալական ներդրումների ժամանակավոր բարձրացման հավանականությունը, ինչը կօգնի տարեկան հավելյալ 2 մլրդ եվրո գումար հավաքել:

Աղբյուրի տվյալներով՝ տվյալ միջոցը կարող է կիրառվել 3 տարով և ֆինանսների մասին օրենսդրության մաս դառնալ:

 

Լրահոս

Դիտել ավելին