Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

23 Օգոստոս, 2017 22:24
Էրդողանը հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև թուրք և ամերիկացի պաշտոնյաներ՝ հայտնում է Anadolu գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը նշել են Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև հանձնառություն արտահայտել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ Էրդողանը հայտնել է Մետիսին, որ Թուրքիան անհանգստացած է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունից։

Ավելի վաղ Մետիսը հանդիպել էր Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի և Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին