Կարևոր իրադարձություններ

Մարտին Սկորսեզեն հանդես կգա որպես Ջոքերի մասին ֆիլմի պրոդյուսեր

23 Օգոստոս, 2017 20:35
Մարտին Սկորսեզեն հանդես կգա որպես Ջոքերի մասին ֆիլմի պրոդյուսեր

Warner Bros կինոստուդիան սկսել է Բեթմենի մասին կինոպատումի սփին-օֆֆի արտադրությունը՝ նվիրված հերոսի անտագոնիստ Ջոքերին: Կինոնարի պրոդյուսեր հանդես կգա Մարտին Սկորսեզեն: Այդ մասին գրել է Deadline-ը:

Ռեժիսոր է նշանակված Թոդ Ֆիլիպսը, որը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տղաների նախահարսանեկան խնջույք Վեգասում», «Սրիկաների դպրոցը» և «Հրացանափողերով տղաները»: Սփին-օֆֆ-ը կպատմի Ջոքերի երիտասարդրության մասին: Դերասանի անունը, որը կխաղա գլխավոր գործող անձի դերը, չեն հայտնում: Ջոքերը չարագույժ ծաղրածու է DC Comics-ի տիզերքից: Բեթմենի մասին կինոնկարներում անտագոնիստի դերը կատարել են դերասաններ Սեսար Ռոմերոն, Ջեք Նիկոլսոնը եւ Հիթ Լեջերը: Ջոքերը նաև հայտնվել է «Ինքնասպանների ջոկատը» կինոժապավենում. այնտեղ նրա դերը խաղացել է Ջարեդ Լետոն: Ֆիլմի վարձույթ դուրս գալուց հետո դերասանը հայտարարել է, թե հարկավոր է անտագոնիստին առաձին կինոնկար նվիրել: Նույն նախաձեռնությամբ հանդես է եկել «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի ռեժիսոր Դևիդ Էյերը:

Մարտին Սկորսեզեն նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ուրացողները», «Հիանալի տղաները», «Տաքսիստը» և «Անիծյալների կղզին»:

 

Լրահոս

Դիտել ավելին