Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Սու-25 գրոհիչների կիրառմամբ վարժանքներ է անցկացրել Նախիջևանում

23 Օգոստոս, 2017 18:58
Ադրբեջանը Սու-25 գրոհիչների կիրառմամբ վարժանքներ է անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանը Սու-25 գրոհիչների ուսումնամարզական թռիչքներ է անցկացել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին։ Թռիչքների տեսանյութը տեղադրված է Ադրբեջանի ՊՆ կայքում՝ հայտնում է RIA Novosti-ն։

«Ինքնաթիռները հաջող թռիչքներ են իրականացրել Նախիջևանի երկնքում»,-հայտնել է ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը։

Արդիականացված Սու-25-երը նախատեսված են մարտի դաշտում օրվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակային պայմաններում ցամաքային ուժերին աջակցելու համար, ինչպես նաև տարբեր օբյեկտների ոչնչացման համար։ Ինքնաթիռները հանդերձված են հրանոթներով, ավիառումբերով, կառավարվող ու չկառավարվող «օդ-երկիր» դասի հրթիռներով։

 

Լրահոս

Դիտել ավելին