Կարևոր իրադարձություններ

Թուրք-քրդական զինված բախում` Ամանոսի սարերում

23 Օգոստոս, 2017 18:00
Թուրք-քրդական զինված բախում` Ամանոսի սարերում

Օգոստոսի 23-ին առավոտյան Թուրքիայի Հաթայ նահանգի  Արսուզ շրջանում գտնվող Ամանոս լեռնաշղփայի բարձունքներում զինված ընդհարում է տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և թուրք ուժայինների միջև: Ամանոսը գտնվում է Կիլիկիայի հարավ-արևելյան կողմում:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվակայքի՝ բախումից հետո ելման դիրքեր նահանջելու համար քուրդ զինյալները հրդեհել են հանդիպակաց անտառը:

Թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում զոհերի և վիրավորների մասին:

Հրդեհը մարելուց հետո PKK-ի զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով թուրքական ուժերը լայնամասշտաբ օպերացիա են սկսել:

Հիշեցնենք, որ PKK-ն պաշտոնական Անկարայի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

 

Լրահոս

Դիտել ավելին