Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը

21 Օգոստոս, 2017 13:30
 Կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը

Կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանը:

Նա ծնվել է Ալեքսանդրիայում 1938 թ.։ Ավարտել է ԵրևանիՂազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը:

1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը:

Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն,արաբերեն։

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին