Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՀՎԿ-ում քննարկվել է Վանաձորի ավագանու նիստերին մասնակցելու հարցը, բոյկոտը կշարունակեն

18 Օգոստոս, 2017 10:07
«Հրապարակ». ՀՎԿ-ում քննարկվել է Վանաձորի ավագանու նիստերին մասնակցելու հարցը, բոյկոտը կշարունակեն

«Հրապարակ» թերթը գրում է.  Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության՝ ավագանու նիստերին մասնակցելու հարցը քննարկվել է խմբակցությունում և որոշվել, որ բոյկոտը շարունակելու են: Այս մասին ՀՎԿ անդամ Հասմիկ Խլոպուզյանը հայտնել է թերթի թղթակցին: 

 «Գյումրիում, հիշեցնենք, ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի որոշումը և մասնակցեց արձակուրդից առաջ հրավիրված ավագանու նիստին: Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ասաց. «Առայժմ մեր որոշումն անփոփոխ է, շարունակվելու է բոյկոտը: Եթե նոր բան լինի, կհայտարարենք, բոլորդ կիմանաք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին