Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան թեման Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Զախարովա

17 Օգոստոս, 2017 19:35
Ղարաբաղյան թեման Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Զախարովա

Ռուսաստանը մշտապես աջակցել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցման միջոցառումներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ փոխանցում է rusarminfo-ն։

«Ռուսաստանում ղարաբաղյան թեմային առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։ Այն դասվում է մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին։ Այն առկա է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում։ Մեր կողմից մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ կայունացնելու իրավիճակն ու շարունակելու բանակցությունները»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ներկայում համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության քննարկման համար գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ խնդրի լուծման՝ միջնորդների առաջարկած քայլերի իրագործումը կախված է հակամարտող կողմերի բարի կամքից։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին