Կարևոր իրադարձություններ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին

17 Օգոստոս, 2017 18:48
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կպայքարեն 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

Ամբողջական ցուցակն ունի հետևյալ տեսքը.

 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դորտմունդ), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»/«Միլան»), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Դանիել Կարվախալ («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Պաուլո Դիբալա (Յուվենտուս»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Էդեն Ազար («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), ՆԳոլո Կանտե («Չելսի»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Մարսելո («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Կեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»), Լուիս Սուարես («Բարսելոնա») և Արտուրո Վիդալ («Բավարիա»):

 

Հաղթողին կորոշեն հավաքականների մարզիչների և ավագների, ինչպես նաև լրագրողների և երկրպագուների քվեարկության միջոցով: 

 

Հարցումը կավարտվի սեպտեմբերի 7-ին, իսկ հաղթողի անունը կհայտարարվի հոկտեբերի 23-ին` Լոնդոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին