Կարևոր իրադարձություններ

Սիրիայում զոհվել է քրդական ուժերի կազմում կռվող հայազգի Նուբար Օզանյանը

17 Օգոստոս, 2017 10:27
Սիրիայում զոհվել է քրդական ուժերի կազմում կռվող հայազգի Նուբար Օզանյանը

Սիրիայում զոհվել է Նուբար Օզանյանը, որը Սիրիայի քրդական  «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) շարքերում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը՝ նշելով, որ Օզանյանը «Թուրքիայի կոմունստական կուսակցության» ղեկավարներից էր:

Կայքում հրապարակված նյութում նշվում է, որ Օզանյանը Սիրիայի Լաթաքիա շրջանում մի որոշ ժամանակ մարզել է Թուրքիայից Սիրիա անցած անձանց: Նուբար Օզանյանը 1991-1992թթ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ կռվելով հայկական ուժերի կազմում:

Նշենք, որ PYD-ն Սիրիայում  պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և այդ պայքարի շրջանակներում ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից:

Թուրքիան բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին քրդական կառույցին օժանդակելու համար, քանի որ PYD-ին նույնականացնում են «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ՝ երկուսն էլ համարելով ահաբեկչական կառույց:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին