Կարևոր իրադարձություններ

Ուսեյն Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում կխաղա «Բարսելոնա»-ի դեմ

16 Օգոստոս, 2017 19:07
Ուսեյն Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում կխաղա «Բարսելոնա»-ի դեմ

Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնության է եկել «Բարսելոնա»-ի դեմ բարեգործական խաղին մասնակցելու հարցում:

Խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին, «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում: Բացի Բոլտից, մանչեսթերյան ակումբի աստղային թիմում կընդգրկվեն նաև Ռայան Գիգզն ու Փոլ Սքոուլզը: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Ավելի վաղ՝ Բոլտը հայտարարել էր, որ ցանկանում է ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

 

Լրահոս

Դիտել ավելին