Կարևոր իրադարձություններ

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ

16 Օգոստոս, 2017 16:40
Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Իրաքի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի իշխանությունների՝ անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը:

Թուրքական «Diken» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղուն նշել է, որ հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ:

«Երբ Իրաքում այսքան խնդիրներ կան, անկախության հանրաքվեի անցկացումը երկրում իրավիճակը կվատթարացնի, կհասցնի քաղաքացիական պատերազմի»:

Նշվում է, որ Թուրքիան գործընթացի սկզբից ի վեր դեմ է արտահայտվել այս հանրաքվեի անցկացմանը:

Իրաքյան Քուրդսիտանի իշխանությունները մտադիր են հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 25-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին