Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի ափերի մոտ 300-ից ավելի ներգաղթյալներ են փրկվել

16 Օգոստոս, 2017 15:48
Իսպանիայի ափերի մոտ 300-ից ավելի ներգաղթյալներ են փրկվել

Աֆրիկայի ափերից ծովով Իսպանիա ներգաղթած 339 մարդ այսօր փրկվել է: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայի ծովային փրկարար ծառայությունը։

«Այսօր փրկվածների ընդհանուր թիվը 339 է։ Նրանք բոլորը տեղափոխվել են Տարիֆա»,- նշվում է պաշտոնական հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ում ծառայության միկրոբլոգում։

Փրկարարների տվյալներով՝ նրանք Իսպանիայի ափեր են ժամանել նավերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին