Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել

16 Օգոստոս, 2017 14:53
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել

Այս գիշեր մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այդ մասին «Московский Комсомолец»-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարությունում աղբյուրը:

57-ամյա տղամարդը դստեր հետ պետք է մեկներ Երևա, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում: Նրան տեղափոխել են բուժկետ, սակայն փրկել չի հաջողվել. մահացել է սուր սրտային անբավարարությունից:

Նշվում է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին